|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել կրկին դադարեցնել կրակը, եթե հակամարտության մյուս կողմը ևս հաստատի, որ կպահպանի հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պորոշենկոն հրադադարի հաստատման համար ևս երկու պայման է ներկայացրել, մասնավորապես` պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները, և կողմերի շփման գծում հաստատվի վերահսկողություն, որի պահպանումը կդիտարկի ԵԱՀԿ-ն:
Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է սկսել բազմաբովանդակ քաղաքական բանակցություններ` առանց որևէ այլ հավելյալ պայմանի: