|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում էր Բաքվում: Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ընդունվեց վեհաժողովի ամփոփիչ` Բաքվի հռչակագիրը, որում ընդգրկվել են հայկական պատվիրակության բոլոր` նախկինում արված ու ընդունված առաջարկությունները:
Նա տեղեկացրեց, որ հռչակագրում մի քանի կետեր կային մարդու իրավունքների վերաբերյալ եւ այլն, որոնց Ադրբեջանը դեմ էր, բայց այդ կետերն էլ մնացին:
«Մեր առաջարկությունները կոմիտեների արձանագրություններիում նշված բոլոր առաջարկություններն են, որովհետև կոմիտեներում ընդունված արձանագրությունները վերջում մտնում են հռչակագրի մեջ: Իհարկե, կարող է այնտեղ ինչ-որ բան փոխված լինել, բայց ամեն ինչ նույնությամբ մնացել էր, ու այդ իմաստով ամեն ինչ նորմալ էր, հատուկ բան չկա: Ավարտեցինք` մեր սուրը փառքով դրեցինք պատյան: Սովորական ԵԱՀԿ լիակատար տարեկան նստաշրջան էր»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Հայկական պատվիրակությունը 1 ժամից արդեն կմեկնի օդանավակայան` Հայաստան վերադառնալու համար: