|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ՀԾԿՀ շենքի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ժամանակ, մի կին սկսեց նախատել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին` ասելով. «Դուք իրավունք չունեք խոսելու ու կարգադրելու, Դուք դեռ Ձեր եղբոր տղայի կատարած հանցագործության մասին խոսեք, նոր մեզ կարգադրեք»:
Վալերի Օսիպյանը, պատասխանելով կնոջը, նշեց, որ ինքը ծառայության մեջ է, և որ ինքը պատասխանատու չէ իր ազգականի կատարած քայլերի համար: Կինը պնդում էր, որ Օսիպյանը պատասխանատու է, հակառակ դեպքում` թող ուրեմն հրաժարվի իր ազգանունից:
Այնուհետև կինը դիմեց պատ կազմած ոստիկաններին. «Ձեր հոսանքը չի թանկանո՞ւմ: Բա եթե թանկանում է, ինչո՞ւ չեք պայքարում կամ դուրս գալիս այդ համակարգից»:
Մանրամասները` տեսանյութում: