|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
«Ո՛չ արցախցու, ո՛չ էլ բանականություն ունեցող հայի մտքից երբեք դուրս չի գա Արցախ վերադարձի հարցը: Ինչքան էլ փորձեն կասեցնել արցախյան շարժումը՝ այն կա, որովհետև այն համաժողովրդական է, իսկ մենք այդ շարժման մարտիկները»,- նշեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում