|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքի Մոսուլ քաղաքին հարակից ավաններում բնակվող հազարավոր քրիստոնյաներ ստիպված են հեռանալ: Նրանք մտավախություն ունեն, որ սուննի ապստամբները կարող են հարձակվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրաքի քրիստոնեական համայնքի ղեկավարների տվյալներով` «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստները հարձակվել են երկրի հյուսիսում գտնվող, քրիստոնյաներով բնակեցված երկու մեծ ավանի` Կարակոշի և Ղարամլաիշի վրա:
Այս ավաններից փախուստի դիմած քրիստոնյաները ժամանակավոր ապաստանել են հարևան քրդական ինքնավարության տարածքում, որի վրա ջիհադիստները մինչ այժմ չեն հարձակվել:
Հիշեցնենք, որ Իրաքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո բազմաթիվ հայեր են ստիպված եղել հեռանալ: