|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ի հետ Իրաքում համատեղ ռազմական գործողություններ սկսելուց 8 տարի անց Մեծ Բրիտանիան կիրակի օրը պաշտոնապես ավարտել է իր զորքերի դուրսբերումը Իրաքից. տեղեկացնում է BBC-ն:
Թեեւ բրիտանական ցամաքային զորքերի մեծ մասը Իրաքը լքել էր 2009-ի կեսերին, թագավորական ռազմական նավատորմը շարունակում էր զորավարժություններ անցկացնել Իրաքի առափնյա ջրերում:
Իրաքում ռազմական գործողությունների առաջին փուլում` 2003-ի մարտին եւ ապրիլին, Մեծ Բրիտանիան այդ մերձավորարեւելյան երկիր էր ուղարկել 43 հազար զինծառայող: Ութ տարվա ընթացքում Իրաքում զոհվել է 180 բրիտանացի զինվոր, նաեւ տասնյակ հազարավոր իրաքցիներ: