|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ է, որ Բելառուսը, Հայաստանը և Ադրբեջանը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին: Այդ մասին նա ասել է Le Temps պարբերականի հետ զրույցում:
«Վրաստանում անգամ իշխանության եկած ընդդիմությունը միացել է իմ եվրոպամետ կուրսին: Ուկրաինայում այդ միտքն արդեն պոպուլյար է դառնում անգամ ռուսալեզու բնակչության շրջանում»,- նշում է Սահակաշվիլին:
«Միջնաժամկետ կամ երկարատև հեռանկարում Բելառուսը, Հայաստանը և Ադրբեջանը կմիանան ԵՄ-ին»,- վստահ է նա:
Իսկ Պուտինը ներկայումս, Սահակաշվիլիի խոսքերով, անելու է ամեն ինչ` Ուկրաինայի և ԵՄ-ի մերձեցմանը խանգարելու համար: