|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դոնեցկում զինված աշխարհազորայինների խումբը գրոհել է 3004 զորամասը, որտեղ գտնվում են Ուկրաինայի ազգային գվարդիայի զինվորները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Զորամասից լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ: Մոտակա շենքերի բնակիչներին խնդրել են առանց անհրաժեշտության չլքել տները:
Ազգային գվարդիայի մամուլի ծառայության հաղորդմամբ` հարձակվողները պահանջել են, որ գվարդիականներն անցնեն ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կողմը, սակայն պահանջը չի կատարվել:
Ինքնահռչակ հանրապետության մամուլի ծառայությունը ևս հաստատել է, որ աշխարհազորայինները գրոհել են զորամասը: