|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ծանո՞թ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանի փաստարկված մեկնաբանություններին, որը երկրորդ նախագահը ներկայացրել էր Yerkir.am-ի հետ զրույցում, նշեց, որ վերջին երկու օրերին եղել է Արցախում, բայց իրեն զեկուցել են այդ հարցազրույցի մասին:
«Ամեն դեպքում յուրաքանչյուր ողջամիտ առաջարկի պատրաստ ենք արձագանքել: Դեռ չեմ ծանոթացել այդ արձագանքներին: Եթե անհրաժեշտություն լինի դրանք կհամադրեմ ու լրացուցիչ բացատրություն անպայման կտամ»,- ասաց վարչապետը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ, ըստ որոշ տեսակետների, Քոչարյանը վերադառնում է, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իսկ ո՞ւր էր գնացել, որ վերադառնում է»: Պատասխանեցինք, որ խոսքը ակտիվ քաղաքականության մասին է, վարչապետն արձագանքեց. «Իր գործն է: Ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է երկրի զարգացմանը, մենք ուրախ կլինենք յուրաքանչյուր անձի մուտքը քաղաքականություն»:
Հարցին` նաեւ Քոչարյանի՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր անձի... Ինչո՞ւ եք զարմանում»: