|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախագահական նստավայրի առջեւ հավաքված «Դեմ եմ» նախաձեռնության անդամների բողոքի երթին է միացել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ցուցարարները սկզբում նրան դիմավորեցին «միաու»-ներով և սուլոցներով, բայց կազմակերպիչներից մեկը կոչ արեց իր ընկերներին` պահպանել զսպվածություն: «Մարդը եկել է, որ մեզ լսի»,- ասաց նա:
Երթի կազմակերպիչները Հովիկ Աբրահմայնանին վստահեցրեցին, որ «այստեղ հավաքվածները անձերի դեմ չեն պայքարում, այլ իրենց իրավունքների»: Նորանշանական վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց` «այս հանդիպման համար», ապա, նշելով, որ ինքը երթի մասնակցիների բոլոր մտահոգությունները պատրաստ է լսել, ասաց. «Ես պատրաստ եմ քննարկումներ սկսել, այդ առումով ես առաջին քայլն իրականացրել եմ, ուստի դուք կարող ենք վստահ լինել, որ մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տալ: Իմ մոտեցումը` չսպասենք մինչև սեպտեմբերի 30-ը, մինչև հունիս վերջը ունենք որոշում...»: Ցուցարարները բղավեցին` «հիմա, հիմա», ինչին Աբրահամյանը արձագանքեց. «Ձեր առաջարկությունը կառուցողական չէ, քանի որ հիմա մենք ոչ մի որոշում չենք կարող կայացնել»: