|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս ամիսների ընթացքում շուրջ 80 դատախազներ ազատվեիցն իրենց պաշտոններից, ցավոք սրտի մի շարք շատ պրոֆեսիոնալ, ազնիվ, անձնուրաց և իրենց աշխատանքին նվիրված դատախազներ ևս ազատվեցին իրենց աշխատանքից, սակայն դա պայմանավորված էր սերնդափոխության, ինչպես նաև դատախազական ծառայողի նկատմամբ նոր պահանջներով` ապաքաղաքականացվածությամբ, անկաշառվածությամբ և այլն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ թեև այդ փոփոխությունները կտրուկ եղան, սակայն ինքը դրանից չի մտահոգվում, քանի որ այդ փոփոխությունը տեսանելի փոփոխությունների է հանգեցրել:
Դրանցից գլխավոր դատախազն առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարը: «Կարող եմ վստահեցնել, որ կոռուպցիան համակարգային առումով չի կարող գոյություն ունենալ` միաժամանակ չբացառելով, որ կարող են լինել անհատականացված երևույթներ, բայց նման դրսևորումները հայտնաբերելու դեպքում այդ անձինք կչեզոքացվեն և կպատժվեն: Որևէ դատախազի կողմից կոռուպցիոն վարքագծի դրսևորումն անբարոյականություն է»,- ասաց նա: