|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի բացառել, որ հրադադարի ռեժիմը կարող է վաղաժամկետ չեղյալ հայտարարվել երկրի արևելքում այն պատճառով, որ աշխարհազորայիններն իրենք են խախտել այդ ռեժիմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հունիսի 24-ին Պորոշենկոն հանդիպել է ուժային կառույցների ղեկավարներին և հրամայել առանց տատանվելու կրակ բացել Ուկրաինայի արևելքում:
Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն ներկայացրել է արևելքում իրավիճակը կարգավորելու խաղաղության ծրագիր, որով նախատեսվում էր հրադադար հաստատել մինչև հունիսի 27-ը: Աշխարհազորայինները ևս պարտավորվել էին դադարեցնել կրակը, սակայն փոխհրաձգությունը շարունակվում է: Հակամարտության կողմերն իրար փոխադարձաբար մեղադրում են խոստումը չպահելու մեջ: