|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է տեղեկատվությունը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ է հայտարարել իր այցը Վրաստան:
«Ինձ զարմացնում է, թե որտեղից են այդ տեղեկությունները: Ոչ մի նման բան չկա, ես այստեղ եմ, որ նախապատրաստեմ նախագահի այցը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վաշաձեն: Իսկ թե երբ է կատարվելու Սերժ Սարգսյանի այցը, նա ասել է, որ ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի:
Հոկտեմբերին Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն ԶԼՄ-ներին հայտնել էր, թե Սերժ Սարգսյանը Թբիլիսի է այցելելու նոյեմբերի սկզբին, սակայն Հայաստանի արտգործնախարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ նոյեմբերի առաջին կեսին երկրի նախագահի որեւէ արտասահմանյան այց նախատեսված չէ։ Լուրեր սկսեցին շրջանառվել, թե Սերժ Սարգսյանը վիրավորվել է Միխեիլ Սահակաշվիլիի` Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման վերաբերյալ արտահայտություններից: