|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ի պաշտպանություն Աֆրիկյանների շենքի պահպանման, արդեն տեղակացրել ենք, տեղում այսօր ելույթով հանդես եկավ անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը:
Ներկաներին նա հորդորեց թշնամաբար չտրամադրվել միմյանց հանդեպ:
«Չմոռանանք, որ բոլորս պետք է իրար սիրենք: Կարող է շատ պարզ հնչել, բայց ամենակարևոր բանը դա է: Շենքում պատմության շունչը կա, և այդ պատմությունը պետք է պարզապես հարգել: Պետք է հարգել նաև այն, ինչ կերտել են մարդիկ 2 դար առաջ: Հարցը պետք է լուծվի, բայց պետք չէ թշնամաբար մոտենալ` երկու կողմերն էլ»,- ասաց Համասյանը:
Նա ցանկություն հայտնեց նաև լինել շենքի ներսում, բայց ոստիկաններն այսօր առավոտից շրջապատել էին շենքը և այնտեղ ելումուտ անել չէին թողնում:
«Ամեն ինչ լավ է լինելու»,- հույս հայտնեց Համասյանն ու հեռացավ:
Մանրամասները` տեսանյութում: