|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդը» գրում է. «Տերյան 11 հասցեում գտնվող «Հին Երեւան»-ի ամենահայտնի ընտանիքներից մեկի՝ Աֆրիկյանների կառուցած տունը շուտով հյուրանոց կդառնա: Ու թեեւ այդ հատվածում այսօր մարդիկ են ապրում, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է, որ պատմամշակութային հուշարձան համարվող տարածքում պետք է հյուրանոց կառուցել: Այսպիսով, պետք է արձանագրել, որ մայրաքաղաքի՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված Կենտրոն վարչական շրջանը դարձել է գործող ռեժիմի մի քանի ներկայացուցչի սեփականությունը: Եվ պատահական չէ, որ Տերյան 11 հասցեում սկսվող շինարարությունը եւս կապվում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ:
Ի դեպ, պատմությունը սրբորեն պահում է բոլորի անունները՝ թե՛ քանդողների, թե՛ սարքողների: Հիշեցնենք, որ 1911թ. հենց Աֆրիկյանների միջոցներով է առաջին անգամ խմելու ջուր բերվել Երեւան»: