|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կ.Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» թերթը նույնպես անդրադարձել է Աֆրիկյանների շենքին:
«Խնամքով» ոչնչացվող պատմություն՝ Երևանում» վերնագրված հոդվածում խոսվում է վերջին 10 տարիներին տեղի ունեցած շինարարական փոփոխությունների մասին, որոնք, ըստ հոդվածագրի, սպառնալիք են համարվում մշակութային արժեք համարվող շինությունների համար:
«Պետության վերջին զոհն այժմ Աֆրիկյանների 130-ամյա շենքն է: Բազում քաղաքացիներ ջանքեր են գործադրում այն փրկելու համար»,- գրել է «Ակօս»-ը, ինչպես նաև անդրադարձել շենքի պաշտպանության համար ձերբակալված քաղաքացիներին: