|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են ռուս-ադրբեջանական համագործակցության բարձր մակարդակը և կողմ արտահայտվել հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հաղորդագրության համաձայն՝ կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային հրատապ հարցերի, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ռուսական կողմից հաստատվել է խնդրի խաղաղ լուծման որոնմանն աջակցելու պատրաստակամությունը: