|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մունդիալ 2014: F խումբ: Քիչ էր մնում հերթական խոշոր անակնկալը գրանցվեր Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Աշխարհի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը, մրցեց Իրանի հավաքականի հետ: Առաջին խաղակեսն անցավ արգենտինացիների տարածքային մեծ առավելությամբ, սակայն 2-րդ խաղակեսում իրանցիները կարողացան ոչ միայն հավասարեցնել խաղը, այլ նույնիսկ մի քանի վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասին: Այնուամենայնիվ, իրանցիները չկարողացան մինչև վերջին րոպեն դիմադրել ահեղ մրցակցին: Ավելացված ժամանակում Լեոնել Մեսին, անհատական բարձր վարպետության շնորհիվ դառնալով գոլի հեղինակ, կոտրեց իրանցիների բոլոր հույսերը: Խմբի մյուս խաղում կմրցեն Նիգերիայի և Բոսնիա Հերցեգովինայի հավաքականները: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 02:00-ին: