Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Քիչ առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականներն իրար փոխարեն են քվեարկել:
Շարմազանովի խոսքով` ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերն իրենց մեղադրում էին, որ Սպարտակ Մելիքյանի կողքին նստած Մուրադ Մուրադանը և Արթուր Գևորգյանի կողքին նստած Արման Սահակյանը քվեարկել են:
«Իմ մոտ է քվեարկության պատկերը»,- ասաց Շարմազանովը` ցույց տալով փաստաթուղթը: Ըստ այդ փաստաթղթի` Մուրադ Մուրադյանը և Արման Սահակյանը չեն քվեարկել:
Շարմազանովը խոստացավ փաստաթուղթը տրամադրել, ում անհրաժեշտ է: