|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձավ ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակությունը, իսկ այս ամսվա վերջին, «Հայկական ժամանակի» տեղեկություններով, Բաքու է պատրաստվում մեկնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը:
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, և ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը Բաքու է պատրաստվում մեկնել այդ նստաշրջանին մասնակցելու համար:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամներն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը (պատվիրակության ղեկավար). ՀԺԿ առաջնորդ. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Մեր պատվիրակությունը, իհարկե, փոխարինող կազմ էլ ունի»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։