|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինացի լրագրող Ալեքսանդր Ժիլինը ֆեյսբուքյան իր էջում համաշխարհային լրագրողական հանրությանը կոչ է արել գալ Ուկրաինայի արևելք և սեփական աչքերով տեսնել Վաշինգտոնի կողմից ղեկավարվող ուկրաինական ֆաշիզմի հետևանքները:
«Այստեղ գալով՝ դուք կհասկանաք՝ ինչ է դժոխքը: Դուք կտեսնեք՝ ինչպես են ամեն օր մարդկանց սպանում՝ երեխայից մինչև տարեց: Կհասկանաք, որ Պորոշենկոյի ֆաշիզմը Հիտլերի ֆաշիզմից ավելի սարսափելի է»,- գրել է նա:
Ժիլինը նշում է, որ լրագրողների առկայությունը երկրի արևելքում անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները վախենան մեծ հնչեղությունից և դադարեցնեն մարդկանց տոտալ ոչնչացումը: ԵՄ երկրները, ըստ նրա, նույնպես կվախենան, որ ժողովուրդը, հասկանալով՝ ում են նրանք աջակցում, նրանց աղբաման կուղարկի: