|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կաննի կինոփառատոնի 3-օրը նշանավորվել է սկանդալով. գրում է Комсомольксая правда-ն:
Միջադեպը տեղի է ունեցել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: «Անճոռնի Բեթին» սերիալի աստղ Ամերիկա Ֆերերան ներկայացել է ճերմակ զգեստով՝ չկռահելով անգամ՝ ինչ է իրեն սպասվում: Երեկոյի թեժ պահին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի թղթակից Վիտալի Սեդյուկը դուրս է պրծել ոստիկանների շրջափակումից ու մոտեցել աստղերին։ Նա պառկել է գետնին, բարձրացրել դերասանուհու զգեստը և գլուխը մտցրել նրա շրջազգեստի տակ:
Դերասանուհին անչափ շփոթվել է: Անվտանգության աշխատակիցներն արագ հեռացրել են ուկրաինացի լրագրողին: Ֆրանսիական ոստիկանությանը ձերբակալել է նրան:
Նշվում է, որ Սեդյուկը, ցավոք, վաղուց հայտնի է իր նման պահվածքով: Նա առաջին անգամ չէ, որ սկանդալներ է սարքում հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ տարբեր արարողությունների ժամանակ։


