|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. «Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի ջրագծերի հիմնանորոգման համար վերջերս մրցույթ է հայտարարվել, և տենդերում՝ 17 միլիոն դրամ առաջարկով, հաղթող է ճանաչվել մարզպետի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը:
Ձորագլուխ գյուղում բոլորը գիտեն, որ շահողը մարզպետի ոչ պակաս հայտնի եղբոր՝ Նաիրի Սահակյանի շինարարական ընկերությունն է: Ուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցել է ավելի պակաս՝ 12 մլն-ով աշխատանքներն իրականացնելու հայտ ներկայացրած մի ընկերություն, որի սեփականատիրոջը մարզպետն ու նրա կողմնակիցներն ահաբեկել, սպառնացել, հորդորել են հետ կանգնել մրցույթից, և նա ենթարկվել է ճնշումներին:
Գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Ավդալյանը կեսբերան հերքեց այս լուրերը, ասելով, որ ընդամենը մի կազմակերպություն է մասնակցել մրցույթին»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։