|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքը անցել է ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ այնտեղ առավոտյան անցկացված հատուկ գործողության հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարի օգնական Անտոն Գերաշչենկոյի հայտարարությունը:
«Այսօր արդեն Մարիուպոլ քաղաքի բոլոր վարչական շենքերի վրա բարձրացվում են ուկրաինական դրոշներ: Առաջին հերթին` այդպիսի դրոշ է բարձրացվել Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքի վրա, և քաղաքը նորից վերադառնում է նորմալ կյանքի»,- ասել է Գերաշչենկոն Կիևում անցկացված մամուլի ասուլիսում: