|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այսօր վիրահատության է ենթարկվել Հռոմում:
«Սպարտակ»-ի պատոնական կայքին թիմի բժշկական շտաբի պետը տեղեկացրել է, որ վիրահատությունն անցել է առանց դժվարությունների: 24-ամյա ֆուտբոլիստը մոտ 2 ամիս անց ռենտգենային ստուգում կանցնի, որից հետո պարզ կդառնա 2-րդ վիրահատության անցկացման ժամկետը:
Հիշեցնենք, որ Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպման սկզբում Արասը ստացել էր ծնկի խաչաձև կապանների կտրվածք: