|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր վիրահատելու էին Գուժ Մանուկյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արթուր Ավագյանը տեղեկացրեց, որ վիրահատությունը հաջող է անցել, ամեն ինչ կարգին է:
«Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է, այսօր կմնա այնտեղ, եւ վաղը կտեղափոխվի պալատ»,-ասաց Ավագյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանուկյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկակն կենտրոն, որտեղի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքից տեղեկացրել էին, որ դերասանը կոնքոսկրի հոդերի խախտում ունի, եւ վիրահատական միջամտության կարիք կա: