|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնել են, թե ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում` կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ, որի հետևանքով տեղական իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի:
Այս կապակցությամբ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետևյալ պահանջներով` դադարեցնել Հալեպում անմեղ քրիստոնյաների և բոլոր քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եփրատ գետի ջրի ազատ հոսքը Սիրիա: Միաժամանակ Հայ դատի հահձնախմբի անդամները Սպիտակ տան ղեկավարությանը կոչ են անում պատասխանել իրենց մտահոգություններին` կապված պատմական հայաբնակ Քեսաբ բնակավայրից հայերին բռնի կերպով տեղահանելու գործում Թուրքիայի մասնակցության հետ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հայտարարվել է աղետի գոտի:
Հալեպի լրատվական գրասենյակը կոչ է ուղղել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման, հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: