|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել: Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել: Մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել: Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք»,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։