|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել է ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Նա նշել է, որ նախնական կալանքը կիրառվել է մեղադրյալի բացակայությամբ: Այսինքն` երբ նախաքննության մարմինը հայտնաբերի մեղադրյալին, պարտավոր է կալանավորման որոշումը բերել դատարան վերահաստատման:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով` հունիսի 2-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ, նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: