|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս օրերին Բուխարեստում ընթանում է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր երկու բռնցքամարտիկով: Ցավոք, մեր երկու մարզուհիներն էլ պարտվեցին իրենց մեկնարկային մենամարտերում: 49 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը 1:2 հաշվով զիջեց հունգարացի Վիրգինիա Բարանկային, իսկ Աշխեն Հովհաննիսյանը 0:3 հաշվով պարտություն կրեց թուրք Գանզե Բասարից: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: