|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած խոսակցություններին, թե պետգույքի եւ կադաստրի ծառայությունները կմիավորվեն, եւ նոր սուպերնախարարության ղեկավար կդառնա Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչը, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, գրեթե հավանական չէ: Պնդումը եղել է կառավարությանը, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Սահակյանների դինաստիայի առնչությամբ իրեն թույլ է տվել ասել` մի քիչ շատ չի՞ լինի:
Ըստ նույն աղբյուրների, կադաստրի պետ կդառնա ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, որը ժամանակին Շենգավիթի թաղապետն էր, իսկ հիմա եղբայրն է այդ համայնքի թաղապետը:
Մեզ հետ զրույցում Մարտին Սարգսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կադաստրի պետ դառնալու հնարավորությունը, սակայն հարկ համարեց հավելել. «Ինձ հետ դեռ ոչ մի նման զրույց չի եղել»: Թեեւ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս նշանակումն արդեն «թրջել» են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: