|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Աճուրդի հանված` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը այդպես էլ գնորդ չի ունեցել մինչև մայիսի 29-ը` ժամը 13:03-ը: Այդ իսկ պատճառով այն երեք աշխատանքային օրից կրկին աճուրդի կհանվի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության մամուլի պատասխանտու Ռիմա Եգանյանը:
Նա նշեց, որ կրկնակի աճուրդը կազմակերպվելու է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35,4 հոդվածով սահմանված կարգով: Համաձայն այս հոդվածի` յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, գույքը դրվում է աճուրդի` նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով:
Նշենք նաև, որ օրեր առաջ տեղեկություն էր հրապարակվել, համաձայն որի` համալիրի աճուրդը կատարվել է մի շարք օրենքների խախտումներով, ինչպեսև այն չի գնահատվել` որպես պատմամշակութային արժեք: Սակայն Ռիմա Եգանյանը հերքեց դա:
«ԴԱՀԿ ծառայության գործողությունները օրինական են և իրավաչափ: Եթե, պարտապանի կարծիքով, տեղի է ունեցել որևէ օրենքի խախտում, ապա ճիշտ կլինի մատնանշել այն օրենքները և հոդվածները, որոնք, ըստ իրենց, խախտվել են»,- ասաց նա: