|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավարտվեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունը: 2014-ի Եվրոպայի ուժեղագույն ակումբի կոչումը նվաճեց Մադրիդի «Ռեալ»-ը: Արքայական թիմի ֆուտբոլիտները եզրափակիչ` «Ատլետիկո»-ի հետ խաղում 36-րդ րոպեին գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Դիեգո Գոդինը առաջ մղեց ատլետներին: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված վերջին վայրկյաններին Սերխիո Ռամոսը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը և խաղը տեղափոխեց 30 րոպեանոց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին Բեյլը հաշիվը դարձրեց 2:1, որից 8 րոպե անց Մարսելոն մեծացրեց իր թիմի առավելությունը: 120-րդ րոպեին Ռոնալդուն 11 մետրոնոց հարվածով հաշիվը դարձրեց 4:1: «Ռեալ»-ը պատմության մեջ 10-րդ անգամ հռչակվեց Չեմպիոնների լիգայի հաղթող: