|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Տևական ժամանակ է, ինչ ՀՀ մարզերի մի շարք համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ:
Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ ստիպված են եղել իրենց կարտոֆիլը վաճառել գյուղ գնացած վրացիներին: Ապրիլ և մայիս ամիսներին Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից և Չեխայից մեր հանրապետություն է մտել 1960 տոննա սերմացու կարտոֆիլ:
Իսկ Հայաստանից ապրիլ և մայիս ամիսներին 6 հազար 923 տոննա կարտոֆիլ է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան»,– գրում է «Ժողովուրդ» թերթը։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։