|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերյանի զորամասերից մեկում նախորդ տարի սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը դադարեցրել է հացադուլը:
Մինչև երեկ նա կարել էր բերանը, հաց չէր ուտում, թույլ էր: Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Դավիթի ավագ եղբայրը կարողացել է համոզել հետ կանգնել բողոքի այդ ծայրահեղ միջոցից: Ներկայումս Դավիթը բժիշկների հսկողության տակ է:
Նշենք, որ Դավիթը բերանը կարել և հացադուլ էր սկսել այն բանից հետո, երբ դատախազը դատարանին միջնորդել էր նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել: Դավիթը բողոքում է, որ չի կատարվում արդար դատաքննություն: