Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Լճացման մեջ գտնվող ԵՄ-ն բարեփոխելու համար անհրաժեշտ է ստեղծել ֆրանս-գերմանական միասնական տնտեսական գոտի. կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. հայտնում է Газета.Ru-ն:
«Նման որոշումը մեզ հնարավորություն կտա պաշտպանելու մեր շահերը Գերմանիայի հետ մրցակցության պայմաններում և վերացնելու հարկային ոլորտում ու սոցիալական քաղաքականության մեջ առկա թերությունները, ինչպես նաև առաջատար դառնալու արժույթի միության երկրների շրջանում»,- ասել է նա:
Սարկոզին նաև առաջարկել է Շենգեն-1 համաձայնագիրը փոխարինել Շենգեն-2 համաձայնագրով, որին հնարավոր կլինի միանալ միայն ներգաղթային դեմպինգի խստացման պայմանով, որի շնորհիվ Եվրոպա ժամանող ներգաղթյալներն իրենց համար բնակության «ամենահարմար» վայրն են ընտրում։