|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Թևոսյան փողոցում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Սևակ Ավետիսյանը, վարելով Volkwagen մակնիշի 22 ՍՏ 952 համարանիշով ավտոմեքենան, բախվել է Higer մակնիշի 4503 Տ համարանիշով` թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսին:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` ավտոբուսին բախվելուց հետո Volkwagen-ը բախվել է ճանապարհի բաժանարար բազալտե եզրին և գլխիվայր շրջվել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակետային 2-րդ վաշտի աշխատակիցները: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Այս պահին վթարի վայր պետք է ժամանի ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: