|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր արտակարգ դեպք է գրանցվել «Վերնիսաժի» հարևանությամբ գտնվող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի մոտ: Ըստ ոստիկանության` փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում է քննիչների և փորձագետների խումբը:
Yerkir.am-ի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմեց, որ տեսել են, թե ինչպես են շենքի դիմաց հավաքված մի խումբ երիտասարդներ վիճաբանում, ինչից հետո և լսել են 7 կրակոց: Ականատեսի խոսքով` փոխհրաձգության հետևանքով վիրավորված երկու քաղաքացի` տղամարդ և կին, պատահական անցորդներ են եղել և դեպքի հետ առնչություն չունեն: Ականատեսները նաև պատմեցին, որ շտապօգնության բրիգադը դեպքի վայր է ժամանակ շուրջ 35 րոպե ուշացումով:
Shamshyan.com-ն էլ գրում է, որ հայտնաբերվել են Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները, որոնք, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում են Ազգային ժողովի պատգամավոր` «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ 1 հոգի էլ BMW X 6-ով դիմել է փախուստի: