|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդը ԱՄՆ-ում կայացած «Մեյդ ին Նյու Յորք ջազ» միջազգային մրցույթի «Փոքր բենդ» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը: Խումբը հանդես է եկել Միքայել Ոսկանյանի հեղինակած «Թեյք սիքս» ստեղծագործությունով:
«Մեյդ ին Նյու Յորք ջազ» մրցույթին մասնակցել է ավելի քան 250 կատարող աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի հեղինակավոր ժյուրիի կազմում էին համաշխարհային ջազի կենդանի լեգենդներ շեփորահար Ռենդի Բրեքերը, սաքսոֆոնահար Ջո Լովանոն և թմբկահար Լենի Ուայթը: «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը Նյու Յորքի «Դրոմ» ակումբում հանդես է եկել համերգով և մասնակցել Նյու Յորքի հայտնի ջազ ակումբների իմպրովիզացիոն երեկոներին:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը բազմաթիվ համերգներ է ունեցել Երևանում և Գյումրիում, մասնակցել «Կովկասյան ջազ» փառատոնին, արժանանացել «Տարվա լավագույն խումբ մրցանակին» և համատեղ նախագծերով հանդես եկել տարբեր երգիչների հետ: