|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բաքվում ձերբակալվել են ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարը և Էմանուել Բակը. հայտնում է Contact.az-ը: Նրանք ձերբակալվել են մայիսի 14-ին:
Haqqin.az-ի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված լրագրողները Բաքվում էին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար: Ֆրանսիայի նախագահի մեկնելուց հետո, սակայն, լրագրողները որոշել են 2 օր մնալ Բաքվում ու մի քանի ռեպորտաժներ պատրաստել: Սակայն նրանց օդանավակայանում ձերբակալել են, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները վերցրել են բոլոր ձայնագրություններն ու սարքավորումները, ապա բռնի կերպով արտաքսել երկրից: