|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուս ակտիվիստ լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսգենդերների (ԼԳԲՏ) մի խումբ ցանկանում է Մոսկվայի կենտրոնում անցկացնել «մորուքավորների քայլերթ»:
'
BBC-ի տեղեկացմամբ՝ քայլերթին մտադիր են մասնակցել և' տղամարդիկ, և կանայք՝ դեմքին ունենալով մորուք և դրանով իրենց հարգանքն արտահայտելով «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի նկատմամբ:
Այսօր քայլերթի կազմակերպիչները հայտնել են, որ քաղաքապետարանին արդեն ուղարկել են հայտ մայիսի 27-ին մոտ 100 հոգով «Կոնչիտա Վյուրստի անվան` մորուքավոր կանանց և տղամարդկանց քայլերթ» անցկացնելու համար:
Քայլերթի ամսաթիվը պատահական չէ ընտրված` 1993թ.-ի հենց մայիսի 27-ին են Ռուսաստանում քրեականացրել միասեռ հարաբերությունները: Մոսկվայի քաղաքապետարանից հայտնել են, որ դեռ չեն ստացել հայտը: