|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր առավոտյան Մաշտոցի կամ արդեն Միսաք Մանուշյանի անունը կրող պուրակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերված 7 ակտիվիստներից 6-ի վերաբերյալ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով` 6 ակտիվիստները հնարավոր է` արդեն դուրս են եկել բաժնից, իսկ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը):
Հիշեցնենք, որ առավոտյան Մաշտոցի պողոտայի պուրակը բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով անվանակոչելու դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստները ակցիա էին անցկացրել պուրակում՝ կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին` չմասնակցել պուրակի անվանափոխմանը նվիրված, նրանց խոսքով, խայտառակ միջոցառմանը։