|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայկական ժամանակը» գրել է. «Գուրգեն Դումանյանը երեկ երեկոյան հրաժեշտ էր տալիս Աժ աշխատակազմի ներկայացուցիչներին, նա աշխատանքի է տեղափոխվելու կառավարություն՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի կարգավիճակով: Անցյալ շաբաթ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Դումանյանի փոխարեն Աժ աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Այս հեռանկարը, սակայն, խուճապ էր առաջացրել աշխատակազմի և պատգամավորների մի մասի մոտ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը հրաժարվել է Աժ գործուղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեոևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը»։