|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիան անելու է իրենից կախված ամեն բան` Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության խաղաղ լուծման համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է haqqin.az-ը:
«Ես Ադրբեջանում եմ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Պատրաստվում եմ այցելել նաև Հայաստան և Վրաստան»,- ասել է նա:
Օլանդն ընդգծել է, որ ԼՂՀ-ում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Կան տասնյակ հազարավոր զոհեր, նաև միջադեպեր են գրանցվել վերջին շրջանում»,- ասել է նա։
«Այդ պատճառով Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կանի հնարավորը` խաղաղ լուծում գտնելու համար: Կարծում եմ, որ դա բխում է երկու երկրների շահերից»,- ասել է Օլանդը։