|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ «Դեմ եմ»-ի պահանջի երթի մասնակիցները ժամանակավոր նստացույց սկսեցին:
«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք որևէ մեկի տեղաշարժվելու իրավունքը չեն խախտում. ճանապարհները բաց են, մեքենաները երթևեկում են, ուստի իրենք իրենց քաղաքի սրտում մնալու են այնքան, որքան հարկ են համարում:
Դիմելով հատկապես նրանց, ովքեր այս բողոքի ակցիային հետևում են ուղիղ հեռարձակմամբ՝ Դավիթ Մանուկյանն ասաց. «Եղանակը հիանալի է, տրամադրությունը՝ մարտական, պահանջներն էլ՝ ձեռքներիս: Միացեք մեզ, եկեք շփվենք, ծանոթանանք ու մեր պահանջները պարտադրենք էս իշխանություններին»:
«Միացեք»,- վանկարկում են նստացույցի մասնակիցները:
«Դեմ եմ»-ը հայտարարել է, որ պայքարելու է այնքան, մինչև կենսաթոշակային կուտակային գանձումները կատարվեն միայն կամավոր սկզբունքով: