|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը լրատվամիջոցների հետ շփումներում օգտվելու է 100-օրյա լռության իրավունքից: Կառավարության այսօրվա նիստից հետո նա հավաստիացրեց, որ 100 օրից հետո իր ղեկավարած նախարարության աշխատանքը լինելու է շատ թափանցիկ: Իսկ մինչ այդ նորանշանակ նախարարը խոստացավ պատասխանել հրատապ մասնագիտական հարցերին:
Երբ լրագրողները փորձում էին հարց ուղղել նրան կուսակցականության վերաբերյալ` նշելով, թե նորանշանակ նախարարն ասոցացվում է ԲՀԿ-ի հետ, Գաբրիել Ղազարյանն ասաց.` «Ես կուսակցական չեմ, ու սպորտը կուսակցություն չի սիրում, վերջացրե’ք, չկա տենց բան»: Ապա արագ հեռացավ:
Հիշեցնենք, որ Ղազարյանը վերջերս է լքել ԲՀԿ կուսակցությունը՝ ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար: Նա համարվում է Հրաչյա Ռոստոմյանի մտերիմը: