|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ Հայաստանի նեկայացուցիչ Արամ MP3-ը ավարտեց իր ելույթը Կոպենհագենում անցկացվող «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում: Արամը ելույթ ունեցավ առաջինը:
Նա կատարեց “Not Alone” երգը, որի հեղինակն ինքն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը:
Ինչպես արդեն հայտնել էր yerkir.am-ը, Արամ MP3-ը բեմում մենակ էր: Նա կրում էր դասական ոճի բաճկոն և Հայաստանի եռագույնի պատկերով կրծքանշան: Ելույթն ուղեկցվում էր լուսային էֆեկտներով:
«Thank you, Europe: Շնորհակալություն, Հայաստան»,- ելույթն ավարտելուց հետո բացականչեց Արամը: