|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար:
ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի «NOT ALONE» երգի օգտին: Մտահղացումը ԵՊԼՀ ռետկորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանինը և ԵՊԼՀ շրջանավարտ, «Եվրատեսիլ»-ի հայակական պատվիրակության ղեկավարի օգնական Անուշիկ Տեր-Ղուկասյանինն է: Կազմակերպչական ողջ աշխատանքն իրականացրել է ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը` ի դեմս ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանի: