|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը շատ դրական է նայում այն փաստին, որ ԲՀԿ-ն, ըստ էության, ընտրել է իրեն: «Վերջիվերջո, բավական երկար տարիներ համագործակցել ենք նրանց հետ»,- ասաց նա:
Նշենք, որ ընտրվելուց հետո` ընդմիջման ժամին, նա չգնաց ԱԺ ՀՀԿ խմբակցության իր սենյակը, ինչը առիթ տվեց կարծելու, թե նա տեղավորվել է ԱԺ նախագահի սենյակում:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք արդեն տեղափոխվել է ԱԺ նախագահի սենյակ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, դեռ այս սենյակում եմ»:
Գալուստ Սահակյանը ձանձրանո՞ւմ էր ԱԺ նախագահությունում: Այս հարցին նա պատասխանեց, որ դա ընդամենը տպավորություն էր: Հարցին` ինչո՞ւ առաջին անգամ դժվարությամբ բազմեց ԱԺ նախագահի բազկաթոռին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Որովհետև առաջին անգամ էի այդ աթոռին, բնականաբար, պետք է որոշակի խորթություն զգայի»:
Սահակյանը նաեւ հայտարարեց, որ ինքը հեղափոխական չէ, այլ՝ պահպանողական: