|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլի հայ համայնքի մեծահարուստ անդամներից Պետրոս Շիրինօղլուն, որը հայտնի է թուրքական իշխանության հետ սերտ տնտեսական և քաղաքական կապերով, հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի վարչապետին առաջադրել Նոբելյան մրցանակի:
Ընդ որում` Շիրինօղլուն հանդես է եկել ոչ միայն անձամբ իր, այլ Ստամբուլի հայկական համայնքի կողմից:
Նկատենք, որ Շիրինօղլուն իրեն ներկայացնում է, որպես Ստամբուլի հայ համայնքի առաջնորդ, սակայն համայնքում նման պաշտոն չկա: Նա, թերևս, Ստամբուլի ամենահարուստ հայերից մեկն է, մասնավորաբար` ղեկավարում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գործադիր խորհուրդը և հիմնադրամը:
Նշենք նաև, որ Պետրոս Շիրինօղլուն աշխարհում, թերևս, միակ հայն է, ով հերքում է Հայոց ցեղասպանությունը: